Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

ՀՀ-ում կներդրվեն էլեկտրոնային կառավարման 7 համակարգեր

ՀՀ-ում կներդրվեն էլեկտրոնային կառավարման 7 համակարգեր
03.12.2012 | 13:54

Հայաստանում մեկնարկել է «Հայաստան-էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագիրը, որի շնորհանդեսին ներկա են եղել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ-ում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան և ծրագրի ղեկավար Իվառ Թալլոն:

Ծրագրի նպատակն է ներդնել էլեկտրոնային գործիքների իրականացման ծրագրեր, օժանադակել քաղաքացիական կացության ռեգիստրի թվայնացմանը և քաղաքացիներին տրամադրել կառավարության հետ հաղորդակցվելու նոր ուղիներ:
Դավիթ Սարգսյանը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում ՀՀ կառավարության կողմից 2012-2014 թթ. ներդրվելու են էլեկտրոնային կառավարման 7 նոր համակարգեր՝ արխիվների թվայնացում, էլեկտրոնային փոստ՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար, քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային համակարգ (ՔԿԱԳ), էլեկտրոնային վիճակագրական հաշվետվություններ, էլեկտրոնային առողջապահական համակարգ, շինարարական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգ և էլեկտրոնային հյուպատոսություն: «Այս կարևորագույն ծրագիրն ուղղված է պետական կառավարման ոլորտում բարեփոխումների իրականացմանը և արդյունավետության բարձրացմանը: Օրինակ, ՔԿԱԳ մարմնում գրանցումից մինչև բնակչության պետական ռեգիստր կատարվող գործողությունները տևելու են վայրկյաններ՝ այսօր առկա փաստաթղթաշրջանառության խնդիրների վերացման արդյունքում:
Արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների անձնագրի ժամկետի երկարաձգումը և փաստաթղթաշրջանառությունը հյուպատոսական հիմնարկներում կտևեն մինչև 15 րոպե՝ ներկայիս օրերի և շաբաթների փոխարեն»,- ասել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարը:
Տեղեկացվել է, որ ներկայում հանրապետությունում ներդրվել է 12 հազար նույնականացման քարտ, ինչի արդյունքում քաղաքացիները կունենան էլեկտրոնային ստորագրություն, առցանց կօգտվեն էլեկտրոնային ծառայություններից: Նույնականացման քարտում կլինի մարդու բժշկական պատմությունը, որը կապահովի նաև ապահովագրական վճարների իրականացումը և պետական պատվերի ֆինանսավորումը:
Ներկայացնելով էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացման շրջանակներում 2008-2012թթ. իրականացված բարեփոխումների արդյունքները՝ Դավիթ Սարգսյանը նշել է, որ մի շարք ոլորտներում ներդրվել է էլեկտրոնային կառավարման 15 համակարգ:
Մասնավորապես, էլեկտրոնային ստորագրություն, Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն համակարգեր, Հարկատու 3 համակարգ, էլեկտրոնային ռեգիստր՝ բիզնեսը գրանցելու համար, էլեկտրոնային աճուրդներ, էլեկտրոնային ոստիկանություն, էլեկտրոնային կադաստր, էլեկտրոնային վճարումներ, առցանց բյուջե, էլեկտրոնային լիցենզիաներ, առցանց դիմումներ կառավարությանը, «ԴատաԼեքս» և ,Արլիսե համակարգեր, հարկային մարմիններ էլեկտրոնային հաշվետվությունների ներդրման համակարգ, էլեկտրոնային պատկերասրահ և նույնականացման քարտեր:
Պետական 40 մարմինների ներքին և միջկառավարական փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է էլեկտրոնային եղանակով, 10 հազարից ավելի քաղծառայողներ ամեն օր օգտագործում են փաստաթղթաշրջանառության էլ-կառավարման համակարգը: Փաստաթղթերի 90 տոկոսը մշակվում է համակարգիչների միջոցով, 65 տոկոսից ավելին էլ փոխանակվում է էլեկտրոնային եղանակով, Հայաստանի ամենահեռավոր շրջաններ փաստաթղթերի առաքման ժամանակը կազմում է մեկ րոպեից պակաս: Յուրաքանչյուր տարի 10 000-ից ավելի քաղաքացիներ առցանց դիմում են ՀՀ պետական մարմիններին, և յուրաքանչյուր տարի 20 000-ից ավելի քաղաքացիներ ՀՀ պետական մարմիններում իրենց դիմումներին հետևում են առցանց:
Իրավաբանական անձանց գրանցման մեկ պատուհանի համակարգի ներդրման արդյունքում գրանցումների 10 տոկոսը կատարվում է առցանց, ՍՊԸ-ների 65 տոկոսը գրանցվում է 30 րոպեից պակաս ժամանակում, ԱՁ-ների 85 տոկոսը գրանցվում է 10 րոպեից պակաս ժամանակում: Ընկերությունների վերաբերյալ տեղեկությունները տրամադրվում են առցանց:
Հարկային հայտարարագրերի ներկայացման էլեկտրոնային համակարգով 59 տեսակի հաշվետվությունների ձևեր ներկայացվում են էլեկտրոնային եղանակով, ինչը նպաստել է նաև հակակոռուպցիոն քաղաքականությանը: Այս տարի բացառապես էլեկտրոնային եղանակով հաշվետվություն են ներկայացրել 15.675 հարկատուներ, հանձնվել են 263.656 էլեկտրոնային հաշվետվություններ:
Ինտերակտիվ բյուջեի համակարգի միջոցով հնարավորություն է ստեղծվել առցանց տեսնել բյուջեի մուտքերը և ծախսերը: Իսկ այս տարի գործարկվել է պետական վճարումների էլեկտրոնային համակարգը, ինչը հնարավորություն է տվել պետական բոլոր վճարումները կատարել առցանց:

Դիտվել է՝ 1787

Մեկնաբանություններ